841 դիտում
19:14 03-04-2023
Ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը պատճառված 14 մլն 243 հազար դրամը վերականգնվել է
Ա.Մ.-ն, 2017 թվականից լինելով «Տագառ» ՍՊ ընկերության տնօրեն, Կաքավաձորի տուֆի հանքավայրի հյուսիս-արևելյան տեղամասում ընդերքօգտագործման աշխատանքներ կատարելիս, խախտելով 2016 թվականի սեպտեմբերի 2-ին 21 տարի ժամկետով կնքված օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման պայմանագրի կետերը, ընդհանուր 2900.1 քառակուսի մետր մակերեսով տարածքում մինչև 2020 թվականի դեկտեմբերն ապօրինի օգտագործել է ընդերքը, քանդել և տեղահանել է 26973.4 խորանարդ մետր տուֆանման լեռնային զանգված՝ էական վնաս պատճառելով ընդերքին և դրանում առկա հանածոներին:
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վարչության աշխատակիցների կողմից կատարված ուսումնասիրության արդյունքների հիման վրա՝ 2019 թվականին Ոստիկանության Թալինի բաժնում հարուցվել է քրեական գործ (վարույթ)՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին (հող փչացնելը) և 291-րդ հոդվածի 2-րդ մասով (ապօրինի ընդերքօգտագործումը):
Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ նույն ժամանակահատվածում, վերոհիշյալ աշխատանքների կատարման ընթացքում, Ա.Մ.-ն, խախտելով հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու և օգտագործելու վերաբերյալ Հողային օրենսգրքի և Ընդերքի մասին օրենսգրքի կետերը, առանց ընկերությանը լեռնահատկացման տրամադրված տարածքի, ինչպես նաև այդ տարածքին կից առկա հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունը փոխելու, Կաքավաձոր համայնքի վարչական
տարածքում գտնվող հողամասերում տեղադրել է արտադրական թափոններ. արդյունքում դեգրադացվել է հողը՝ շրջակա միջավայրին դիտավորյալ պատճառելով էական վնաս՝ 13 մլն 442 հազար 43 դրամի չափով վնաս:
Նախաքննության ընթացքում ստացվել է փորձագետի եզրակացությունը, որով ապօրինի օգտագործված տուֆի մարված պաշարի համար հաշվարկված բնօգտագործման վճարի մեծությունը՝ պետությանը պատճառված վնասը, կազմել է 3 մլն 445 հազար 700 դրամ: Ընկերությունը չի ունեցել համապատասխան ընդերքօգտագործման թույլտվություն, ինչպես նաև չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել պետական տուրքը՝ 500 հազար դրամը:
Ընկերության կողմից ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում չվճարված այլ հարկատեսակները հաշվարկելու նպատակով գրություն է ուղարկվել ՊԵԿ: ՊԵԿ-ից ստացված գրության համաձայն՝ ընկերության կողմից լրացուցիչ վճարման ենթակա բնօգտագործման վճարը կազմել է 10 մլն 955 հազար 59 դրամ, շրջանառության հարկի գումարը՝ 1 մլն 443 հազար 988 դրամ, հատուկ թույլտվության համար պետական տուրքի գումարը՝ 500 հազար դրամ:
Ա.Մ.-ին 2022 թվականի փետրվարի 3-ին առաջադրվել է մեղադրանք:
Ա.Մ.-ն 2023 թվականի մարտի 13-ին ընդունել է իրեն առաջադրած մեղադրանքը և ամբողջությամբ վերականգնել պատճառված վնասը՝ 14 մլն 243 հազար 290 դրամը:

Նմանատիպ նյութեր
1063 դիտում
10:41 21-04-2023
Վերականգնվել է պետությանը պատճառված 1 մլրդ 326 մլն 753 հազար դրամը
Այս բաժնից
616 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
688 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
736 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից