211652_close_icon
views-count1351 դիտում article-date 09:19 05-04-2023

Մեղրիի համայնքապետի կողմից բռնության ենթարկված աշխատակիցը «շեֆի դեմ» բողոք չունի․ ավագանու նիստը թեժ էր․ «Առավոտ»

Երեքշաբթի՝ ապրիլի 4-ին կայացած Մեղրի համայնքի ավագանու նիստը թեժ է եղել։ Նախ, համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը մինչեւ նիստը սկսելը՝ հայտարարել է, որ նիստը ուղիղ եթեր չի հեռարձակվելու, քանի որ նաեւ անվտանգային հարցեր են քննարկվելու։ Ավագանու անդամներն առարկեցին՝ նշելով, որ նման հարցերը քննարկելու ժամանակ՝ նիստի հեռարձակումը կդադարեցնեն։ Ավագանու որոշ անդամների կարծիքով սակայն, համայնքի ղեկավարը չէր ուզում նիստը ուղիղ եթեր հեռարձակվի, որովհետեւ Մեղրու համայնքապետարանի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության, գույքի կառավարման բաժնի պետ Աբրահամ Սարգսյանը պատրաստվում էր ավագանու նիստում հայտարարություն անել՝ Բագրատ Զաքարյանի կողմից ծեծի ենթարկվելու մասին։ Նիստը, այնուամենայնիվ եթեր հեռարձակվեց։

Մեղրիի համայնքապետարանի Aravot.am-ի աղբյուրները պատմում են, որ անցած ուրբաթ օրը՝ մարտի 31-ին, աշխատանքային օրվա վերջում՝ Աբրահամ Սարգսյանը համայնքապետի աշխատասենյակ մտնելուց՝ մի քանի րոպե անց աղմուկ-աղաղակ լսվեց։ Ինչպես հետագայում է պարզվում՝ Բագրատ Զաքարյանը ծեծել էր իր աշխատակցին։ 

Ըստ նույն աղբյուրների՝ Բագրատ Զաքարյանի կինը՝ Տիգրանուհի Դավթյանը, որը համայնքապետարանի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետն է, համայնքապետարանի աշխատակիցների հետ պարբերաբար վեճերի մեջ է լինում։ Իսկ այն աշխատակիցը, որը համարձակվում է հակառակվել տիկին Դավթյանին, հայտնվում է համայնքապետի «սեւ ցուցակում»։ Հերթական վեճից հետո՝ Աբրահամ Սարգսյանը փորձել է առաջինը համայնքի ղեկավարին ներկայացնի իրավիճակը, որպեսզի հետո համայնքապետի կինը վեճը չներկայացնի իր ուզած տեսանկյունից։

Աբրահամ Սարգսյանը, ապրիլի 4-ին կայացած ավագանու նիստի վերջում փորձել է հայտարարությամբ հանդես գալ՝ ներկայացնելով իրականությունը, քանի որ համայնքապետարաններում էթիկայի հանձնաժողովներ չեն գործում։ Երբ Աբրահամ Սարգսյանը հայտարարել է, որ իր ու համայնքի ղեկավարի միջեւ կոնֆլիկտ է եղել, ու վերջինս խփել է նրան՝ Բագրատ Զաքարյանը միանգամից հերքում է՝ բղավում, որ սուտ է ասում։ «Ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի պատճառով մշտապես ձեզ զգուշացրել եմ, որ ձեր խոսքին հետեւեք, կուլտուրական խոսեք բոլորի հետ։ Անգամ դեպքեր է եղել, որ ներողություն եք խնդրել»,-հայտարարեց Բագրատ Զաքարյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր