29169 դիտում
09:22 06-04-2023
Խոշոր հրդեհ Երևանում․ GAZel-ն ամբողջովին վերածվել է մոխրակույտի․ ժամանել են մեծ թվով հրշեջ-փրկարարներ ու Երևանի գնդի պարեկներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 6-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խարբերդի ամառանոցների 23-րդ փողոցի թիվ 20 տան հարևանությամբ պլաստմասե իրեր են այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 6-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Տեղում պարզվել է, որ որ Խարբերդի ամառանոցների թիվ 32/20 հասցեում գործող շշերի և պլաստմասե թափոնների ընդունման կետի բակում այրվում է GAZel մակնիշի ավտոմեքենա և պլաստմասե տարրաներ։
Լրացուցիչ՝ դեպքի վայր է ժամանել նաև թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մեկուսացրել ու մարել այն, որից հետո պարզվել է, որ ամբողջությամբ այրվել է բակում կայանված Արամայիս Վարդանյանին պատկանող GAZel մակնիշի ավտոմեքենան և ավտոմեքենայում ու բակում կուտակված պլաստմասե տարաները։
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+