211652_close_icon
views-count925 դիտում article-date 15:53 06-04-2023

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է «Եռաբլուր»-ի տարածք՝ մասնակցելու ծառատունկի

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ապրիլի 8-ին, ժամը 10։00-ին, քաղաքացիներին հրավիրում են «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածք՝ մասնակցելու ծառատունկի։

Նպատակն է՝ հիմնել Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին նվիրված անտառպուրակ։

Աշխատանքների ընթացքում քաղաքացիներին կօգնեն Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները, կտրամադրվեն անհրաժեշտ պարագաները, նշվում է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր