51666 դիտում
17:07 06-04-2023
Աշտարակի խճուղում ավտովթարի հետևանքով մետաղի ջարդոնի վերածված Mercedes-ի միջից դուրս բերված վիրավորներից 21-ամյա վարորդը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ ապրիլի 5-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է Երևանի բնակիչ 21-ամյա Դավիթ Մկրտիչյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում մարտի 22-ին Աշտարակի խճուղում իր վարած Mercedes մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Վարդգես Մելքոնյանի վարած HOVO մակնիշի ավտոմեքենաների բախման հետևանքով։
Դ․ Մկրտիչյանին և նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ 23-ամյա Էրիկ-Գոռ Համզոյանին մետաղի ջարդոնի վերածված ավտոեքենայից դուրս էին բերել հրշեջ-փրկարարները։
Դեպքի փաստով Հայաստանի քնչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրողը, մարտի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։25-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են Mercedes C350 մակնիշի ավտոմեքենան և HOVO մակնիշի բեռնատարը։
Վթարի հետևանքով 2 հոգու, որոնցից մեկին մետաղի ջարդոնի վերածված Mercedes-ի միջից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ խմբի պետ Շահեն Գրիգորյանի գլխավորությամբ, մոտեցրել են շտապօգնության ավտոմեքնային, և բժիշկները տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել, ուժեղացված հերթապահություն են իրականացնում նույն վաշտի պարեկներ Գրիգոր Աբգարյանն ու Սերյոժա Մովսիսյանը։
Դեպքի վայր են ժամանել նաև ՊԾ Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանն ու գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 141+
141+