211652_close_icon
views-count37602 դիտում article-date 14:34 09-04-2023

Կրակոցներ Երևանում․ ամուսինը մի քանի անգամ կրակել է կնոջ ուղղությամբ, ապա ատրճանակի կոթով բազմաթիվ հարվածներ հասցրել նրան ու դիմել փախուստի․ Գեղարքունիքի մարզի ոստիկանները ապացուցեցին, թե «ում օրն է 40 օր»

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 5-ին ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գեարքունիքի մարզային վարչության՝ վարչության պետ Արթուր Զոհրաբյանի, Ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախուզության բաժնմունքի ծառայողները՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Գեղարքունիքի գումատակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի  գլխավորությամբ, Գեղարքունիքի մարզում իրականացրել են «Գողի ու ․․․-ի օրը 40 օր է» օպերացիան։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 11։00-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ոտքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի կին։ 

Հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանն ու Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ Արտակ Ասատրյանը։ 

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարված մասին բացատրություն տալու։ 

Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնությունն էին ցուցաբերում վիրավորին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները պարզել են, որ նա Երևանի բնակիչ 32-ամյա Մարիամ Ա․-ն է։ 

Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը, ժամը 09։30-ի սահմաններում Երևանի Նորաշխարհյան փողոցի շենքերից մեկի մոտ Երևանի բնակիչ 35-ամյա Արայիկ Ղ․-ն իրեն պատկանող Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի սրահում իր մոտ եղած ատրճանակից մի քանի կրակոցներ է արձակել Մարիամ Ա․-ի ուղղությամբ, ապա ատրճանակի բռնակի հատվածով մի քանի անգամ հարվածել է վերջինիս գլխին, ապա դիմել փախուստի։ 

Սակայն Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու Ոստիկանության քանաքեռ Զեյթունի բաժնի ծառայողներին հաջողվում է պարզել, թե հավանաբար՝ որ ուղղությամբ է «առյուծ կտրող» Արայիկ Ղ-ն ուղևորվում։ Ու այդ մասին տեղեկություններ են փոխանցում Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության իրենց գործընկերներին։

Ու արդեն 2 ժամվա ընթացքում Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Ոստիկանության Մարտունու բաժնի և Ոստիկանության ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի ծառայողները կարողանում են օպերատիվ գործել, ու դարանակալման արդյունքում Արայիկ Ղ-ն բռնվում է։ Վերջինիս տեղափոխում են Ոստիկանության Մարտունու բաժին, ապա տեղափոխում Երևան՝ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղից էլ նրան ներկայացնում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր