17837 դիտում
11:56 10-04-2023
Ավտովթար Արարատի մարզում․ Volkswagen-ը բախվել է բնակչի տան բետոնապատ պարսպին․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ ապրիլի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 29-ամյա Հ․ Ենգոյանը իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով Հովտաշատ գյուղի Բաղրամյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել թիվ 29 տան բետոնապատ պարսպին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ․ Ենգոյանն ու նրա ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ 35-ամյա Ա․ Ավետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Օպերատիվ են գործել Մասիսի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Թազարյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
Նմանատիպ նյութեր
90209 դիտում
15:01 23-05-2020
Ավտովթար Գեղարքունիքի մարզում. 16-ամյա տղան Volkswagen-ով բախվել է բնակչի տան պարսպին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ