15284 դիտում
13:54 10-04-2023
Հրդեհ Երևանում․ դեպքի վայր է ժամանել հրշեջների 1 մարտական հաշվարկ․ պարեկները սահմանազատել են տարածքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 10-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խուդյակով 7-րդ փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկում ծուխ է նկատվում և կան կասկածներ, որ հնարավոր է՝ հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՓԾ Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը՝ քաղաքացիներն իրենց ուժերով մարել են հրդեհը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել ու ծառայություն են միրականացրել նույն վաշտի պարեկ Կարեն Գալստյանն ու կրտսեր պարեկ Անդրանիկ Սաֆարյանը։
Պարզվել է, որ այրվել է Ա․ Թադևոսյանին պատկանող տան նախասրահում տեղադրված բազմոցը և ջերմահարվել պատը։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները և շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+