33503 դիտում
16:37 10-04-2023
Ավտովթար Երևանում. բախվել են Porsche Cayenne-ն ու Nissan-ը․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ ապրիլի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։10-ի սահմաներում Դրոյի փողոցի թիվ 22/5 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 48-ամյա Անդրանիկ Ջամբուրյանի վարած Nissan մակնիշի և 21-ամյա Սամվել Բենգջանյանի վարած Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Porsche-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 21-ամյա Էլեն Փալաջյանն ու 23-ամյա Ս․ Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին։ Վիրավորներից մեկը հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացու ավտոմեքենայով։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գևորգ Դանիելյանը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+