211652_close_icon
views-count39237 դիտում article-date 18:54 10-04-2023

Լոռու մարզում ավտովթարի է ենթարկվել Տաշիրի «Հայ կաթոլիկ» եկեղեցու հոգևոր հովիվը. Renault DUSTER-ը գլխիվայր շրջվել է. նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ ապրիլի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 15:00-ի սահմաններում՝ Շիրակի մարզի բնակիչ, 43-ամյա Արտյոմ Գ.-ն, իր վարած Renault DUSTER մակնիշի ավտոմեքենայով, Տաշիր-Մեծավան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի աջակողմյան հատվածում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արտյոմ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Տաշիր» բժշկական կենտրոն:

Օպերատիվ են գործել Տաշիրի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Չթչյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Արտյոմ Գ.-ն աշխատում է Տաշիրի «Հայկաթոլիկ» եկեղեցում, որպես հոգևոր հովիվ:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր