25241 դիտում
12:47 11-04-2023
Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ 33-ամյա վարորդը Nissan X-Trail-ով բախվել է քարերին և կողաշրջվել․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 33-ամյա Սևակ Մաթևոսյանը իր վարած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենայով Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին, կորցրել է ավտոմեքենայի ինքնակառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց ձախ և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս․ Մաթևոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյան գլխավորությամբ։
Ժամանել են նաև Ոստիկանության Կապանի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Աբելյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Դավիթ Հայրապետյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+