211652_close_icon
views-count1033 դիտում article-date 10:30 11-04-2023

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն այնքան էլ հարթ չէ, սակայն դրան այլընտրանք չկա․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն այնքան էլ հարթ չի ընթանում, սակայն հավելել է, որ դրան այլընտրանք չկա։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, Իլհամ Ալիևն այս մասին ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Ալիևը նշել է, որ իր ղազախ գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացում առկա իրավիճակը։

Նա հայտարարել է, որ իրենք տրամադրված են հարաբերությունների կարգավորմանը՝ նշելով, որ 44-օրյա պատերազմից հետո հենց Ադրբեջանն է առաջարկել աշխատել խաղաղության պայմանագրի վրա, որն արդեն սկսվել է, սակայն այնքան էլ հարթ չի ընթանում, որքան իրենք կցանկանային․ «Սակայն դրան այլընտրանք չկա»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Նմանատիպ նյութեր