211652_close_icon
views-count1195 դիտում article-date 16:27 11-04-2023

Հանրային աշխատանք կամ տուգանք. ի՞նչ է սպառնում ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանին, եթե զրկվի անձեռնմխելիությունից․ Tert.am

Քրեական նոր օրենսգիրքն ունի ուղիղ արգելք առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցանք կատարած անձի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակելու տեսանկյունից: Այս մասին ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցին՝ ի՞նչ է սպառնում ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանին, եթե զրկվի անձեռնմխելիությունից, ի պատասխան ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը: Գրում է Tert.am-ը։

«Տվյալ իրավիճակում ես երկու հանցակազմի մասին եմ խոսում՝ տվյալ դեպքում իդեալական համակցությամբ, այսինքն՝ մեկ արարքի հետևանքով՝ երկու քրեաիրավական հետևանքի առաջացում: Ֆորմալ առումով սա մեկ արարք է, մեկ ոչ մեծ ծանրության հանցագործություն, ուստի Քրեական նոր օրենսգիրքը կատեգորիկ թույլ չի տալիս անձի նկատմամբ ազատազրկման ձևով պատժատեսակը կիրառել: Կիրառելի են մյուս պատժատեսակները, օրինակ՝ հանրային աշխատանք կամ տուգանք»,- նշեց նա:

Նմանատիպ նյութեր