211652_close_icon
views-count58387 դիտում article-date 13:27 12-04-2023

Առեղծվածային դեպք Երևանում,  պարեկների ու բժիշկների շնորհիվ  «Հաղթանակ» կամրջի տակ ծայրահեղ ծանր վիճակում հայտնաբերված տղամարդուն պարեկները պատգարակով մոտեցրեցին  շտապօգնության ավտոմեքենային․ ժամանել է Ոստիկանության Կենտրոնական բաժնի պետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։20-ի սահմաններում  ՀՀ Ներքին գործերի նախարարության  Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի  4-րդ գումարտակ 3-րդ վաշտ պարեկներ Մարինե Հարությունյանն ու Սերգեյ Հարությունյանը ծառայություն կատարելիս նկատել են որ «Հաղթանակ» կամրջի տակ քաղաքացի կա ընկած։ Պարեկները ոտքով մոտ 1 կիլոմետր դժվարանցանելի ճանապարհով մոտենում են ընկած քաղաքացուն և պարզում, որ նա ունի վնասվածքներ ու ահազանում են 1-03։ Մինչ շտապօգնության խումբը օպերատիվորեն կժամաներ, պարեկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերում անօգնական  տղամարդուն, ապա ժամանած բժիշկները նրան տեղափոխում եմ հիվանդանոց։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։

Պարեկներն  ու  բժիշկները վիրավորին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Ոստիկանությունը պարզում է տղամարդու ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություներով նա Երևանի բնակիչ 49-ամյա Արսեն Գ-ն է։

Տեղի ունեցածը անզգուշություն է, թե ինքնասպանության փորձ, պարզվում  է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 1-ին քննչական բաժնում, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Քննիչի որոշմամբ՝  նշանակվել  է  դատաբժշկական փորձաքննություն։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր