30524 դիտում
16:00 12-04-2023
Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ «ՎԱԶ 2109»-ը բախվել է ծառին ու բռնկվել, կա վիրավոր, ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ ապրիլի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 13․45-ի սահմաններում 65-ամյա Սերյոժ Կարապետյանն իր վարած «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 10 կմ հատվածում Այնթափ բնակավայրի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի հետևանքով վարորդ Ս․Կարապետյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության թիվ 6-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրշեջ փրկարարները մարել են հրդեհը։ Ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՊԾ Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները, սակայն տեղում պարզվել է, որ ահազանգող քաղաքացին շփոթել է վարչական շրջանը․ այն սպասարկում է Արարատի մարզը։
Ժամանել է նաև Ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու-հերթապահի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային վարչության Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6489 դիտում
12:01 03-10-2014
Արարատի մարզում բախվել են Վազ 21099-ն ու Վազ 2109-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ