211652_close_icon

ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչությունում կայացել է Արցախի ԱԳ նախարարի և Լիոնի քաղաքապետի հանդիպումը

views-count1138 դիտում article-date 22:17 12-04-2023
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում ընդունել է պաշտոնական այցով Երևան ժամանած Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեին ու նրա գլխավորած պատվիրակությանը։

Զրուցակիցները քննարկել են պատերազմից հետո Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, անդրադարձել Արցախի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին։

Լիոնի քաղաքապետն իր անվերապահ աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին, ընդգծել շրջափակումն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը։

Սերգեյ Ղազարյանը նշել է, որ Արցախի ժողովուրդը բարձր է գնահատում Ֆրանսիայի ջերմ ու բարեկամական վերաբերմունքն Արցախի հանդեպ և շնորհակալություն հայտնել հանդիպումը նախաձեռնելու համար։

 

Նմանատիպ նյութեր