211652_close_icon
views-count20480 դիտում article-date 13:13 13-04-2023

Հրդեհ Երևանում գործող «Չինար» սուպերմարկետում․ ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ․ պարեկները սահմանազատել են տարածքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 13-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լվովյան փողոցի թիվ 14/1 շենքի 1-ին հարկում գտնվող «Չինար» սուպերմարկետում հրդեհ է բռկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՓԾ Երևանի թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ։ 

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Դավիթ Մովսիսյանն ու կրտսեր պարեկ Լիլիթ Գրիգորյանը։

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են սուպերմարկետի աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։

Պարզվել է, որ այրվել է խանութում տեղադրված 2 սառնարաններից մեկն ամբողջությամբ, մյուսը՝ մասամբ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժաներ չկան։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր