211652_close_icon
views-count1297 դիտում article-date 23:31 13-04-2023

Երևանի և Լիոնի գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցման նախագիծը կլինի առանցքային

«Երևաննախագիծ» ընկերության և Լիոնի քաղաքապետարանի՝ Կոնդի վերակառուցման ժամանակին մշակած նախագիծը գործնական փուլ կթևակոխի: Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեին ուղեկցել է Կոնդ, տեղում ծանոթացրել պատմամշակութային խոշոր արժեք  ներկայացնող թաղամասի խնդիրներին ու խոսել զարգացման հեռանկարներից։ Տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։

Կողմերը նկատել են, որ երկու քաղաքների միջև ձևավորված ջերմ և բարեկամական հարաբերություններն ամուր հիմք են՝ քաղաքաշինական կարևոր այս նախագծին կյանք տալու համար:

Առաջիկայում հայ և ֆրանսիացի մասնագետները կանցնեն գործի՝ քննարկումներին ներգրավելով նաև կոնդեցիներին: Նախաձեռնության նպատակն է, պահանելով պատմական թաղամասի ինքնատիպ կոլորիտը, համատեղել քաղաքային միջավայրի նորն ու ավանդականը:

Նմանատիպ նյութեր