211652_close_icon
views-count39478 դիտում article-date 10:20 14-04-2023

Խոշոր ավտովթար Սիլիկյանից Հյուսիս-Հարավ ճանապարհին․Mini Cooper-ը բախվել է բետոնե արգելապատնեշին ու կողաշրջվել․կա վիրավոր․ վաշտի հրամանատարի Ժ/Պ-ն ու մեկ այլ պարեկ, վախենալով, որ անձրևի տակ կթրջվեն, կդառնան տիրացու Զավեն, մեքենայից չէին իջնում․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Անի Ս․-ն իր վարած MIni Cooper մակնիշի ավտոմեքենայով Սիլիկյան թաղամասից դեպի Հյուսիս-Հարավ ճանապարհ ընթանալիս, բախվել  բաժանարար բետոնե արգելապատնեշին, շրջել այն և կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ ժամանած հրշեջ-փրկարարները, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Օպերատիվ են գործել շտապօգնության բժշիկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկականության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավթի Նիկողոսյանի գլխավորությամբ։ 

Վթարի մասին Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Վ․ Բաբաջանյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Հրշեջ փրկարարները դարձի են բերել ավտոմեքենան և հոսանքազրկել այն։ 

Մինչ դեպքի վայրում էր գտնվում գումարտակի հրամանատարի տեղակալ Դ․ Նիկողոսյանը, պարեկները, ինչպես ժողովուրդն է ասում՝ պարտաճանաչ ու ընտիր ձևի ծառայություն էին կատարում։ Դ․ Նիկողոսյանի հեռանալուց հետո 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Ռոման Հովհաննիսյանը, հավանաբար վախեցավ, որ կարող է անձրևի տակ հալումաշ լինի, հալվի ու գնա, մեկ այլ պարեկի հետ մտան իրենց ավտոմեքենայի մեջ ու սկսեցին ծառայություն կատարելու փոխարեն, հեռախոսով ինչ-որ բաներ անել։

Հավաքված քաղաքացիներն էլ, տեսնելով դա, ասում էին․ «Էս երևի՝ մտածեցին անձրևի տակ կթրջվեն ու կհայտնվեն սիրված «Նվագախմբի տղաները» ֆիլմի տիրացու Զավենի օրը։ Էն 2-ը նստան իրենց ավտոն, իսկ այն մեկ պարեկը չգիտեր որ դեպքը պահեր՝ Mini Cooper-ի,՞ թե՞ մի 150 մետր հեռավորության վրա BMW-ի ու Opel-ի բախվման հետևանքով ճանապարհին հայտնված այդ ավտոմեքնաները»։

BMW-ի վարորդն էլ Mini Cooper-ի վարորդի ամուսինն է, ով շտապ ժամանել է դեպքի վայր ու, հավանաբար, շփոթված լինելով, մեքենայի ավտոմեքենայի «ռուչնոյը» չի բարձրացրել, և մեքենան հետընթաց է գնացել ու բախվել Opel-ին։

Այս վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր