33210 դիտում
17:31 15-04-2023
Երևանում պարեկները ապացուցեցին, որ իրենք էլ են տիրապետում օպերատիվ իրավիճակին՝ Վահագնի թաղամասում տաք հետքերով հայտնաբերեցին վթարային իրավիճակ ստեղծած, փախուստի դիմած Mercedes-ը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։10-ի սահմաններում Աշտարակի խճուղում Վահագնի թաղամասի դիմաց բախվել են Volkswagen Touareg և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Վալտեր Գևորգյանն ու պարեկ Արսեն Մովսիսյանը։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից մեկը երեխա է։ Եվ Պարեկային Ծառայությունն ունի տեղեկություններ, որ Volkswagen-ի համար՝ հետադարձի ժամանակ մեկ այլ ավտոմեքենա ստեղծել է վթարային իրավիճակ, ինչից հետո Volkswagen-ը բախվել է այդ մեքենային, ապա ծառին և կայանված Opel-ին։
Վթարային իրավիճակ ստեղծած վարորդը վթարի վայրից հեռացել է։
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, պարեկները տաք հետքերով՝ Վահագնի թաղամասում, ժողովրդի լեզվով ասած՝ «տափուկ մի տեղ», հայտնաբերել են վթարային իրավիճակ ստեղծած Mercedes-ը, որը նույնպես տեղափոխվում է Ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Պարեկային ծառայությունն ու քնչական բաժինը պարզում են վթարված մեքենաների վարորդների, վիրավորների և վթարային իրավիճակ ստեղծած, դեպքի վայրից հեռացած, պարեկների կողմից հայտնաբերված Mercedes-ի սեփականատիրոջ և այն վարած վարորդի ինքնությունը։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+