211652_close_icon
views-count23914 դիտում article-date 20:34 16-04-2023

Արտակարգ դեպք Երևանում. ոստիկանության ծառայողը «ՋՈՐԻ»-ով Հաղթանակ կամրջի տակ բախվել է գազատարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գազատարին, վնասել այն, ինչի հետևանքով էլ գազատարից առկա է արտահոսք:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՓԾ Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը:

Օպերատիվ են գործել նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի վթարավերականգնողական խմբի ծառայողները, ովքեր նախ դադարեցրել են գազի արտահոսքը և հիմա վերացնում են խնդիրը:

Բախման հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ VAZ 2101 մակնիշի ավտոմեքենան վարել է Արարատի մարզի բնակիչ Գերասիմ Ստեփանյանը, ով նշված վայրում որպես ոստիկանության ծառայող հերթապահություն իրականացնելիս է եղել:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+

Նմանատիպ նյութեր