781 դիտում
13:33 18-04-2023
ԱՄՆ-ն մեծապես կարևորում է ՀՀ-ի հետ հարաբերությունների զարգացումը, այդ թվում՝ տնտեսության ոլորտում. Օլսոնը՝ Փաշինյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին, որի ժամանակ կարևորել է ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցության հետևողական զարգացումը և հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության օրակարգի շարունակական առաջմղումը:
Վարչապետի աշխատակազմը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ վարչակազմի օժանադակությունը՝ մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում և հավելել, որ այդ օրակարգի իրացումը ՀՀ կառավարության համար ռազմավարություն է ու առաջնահերթություն: Միաժամանակ, վարչապետը կարևորել է ԱՄՆ ջանքերը՝ տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման նպատակով:
Իր հերթին, Էրիկա Օլսոնը նշել է, որ ԱՄՆ շարունակելու է արդյունավետ համագործակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ կյանքի կոչման ուղղությամբ և նշել, որ իր երկրի կառավարությունը մեծապես կարևորում է ՀՀ-ի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը, այդ թվում՝ տնտեսության ոլորտում:
Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորմանը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր:

Նմանատիպ նյութեր
808 դիտում
13:54 11-07-2023
Հայաստանը մեծապես կարևորում է Մոնղոլիայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը. Վահագն Խաչատուրյան
979 դիտում
12:35 26-01-2024
Հայաստանը մեծապես կարևորում է Ավստրալիայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը. Փաշինյան
1081 դիտում
12:54 23-07-2024
Հայաստանը մեծապես կարևորում է Եգիպտոսի հետ հարաբերությունների հետևողական զարգացումը. ՀՀ նախագահը՝ Աս-Սիսիին
Այս բաժնից
757 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին
652 դիտում
10:31 21-12-2024
Գևորգ Պապոյանը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
703 դիտում
10:15 21-12-2024
Հայաստանում յուրաքանչյուրն, ըստ իր արժանիքի՝ աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան