37005 դիտում
11:00 19-04-2023
Արտառոց ու խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ բեռնատարը մխրճվել է մաքսատան տարածքի մեջ՝ վնասելով երկու Volvo և փլուզելով շինության պատը, վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ ապրիլի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 23․45-ի սահմաններում Շաքի բնակավայրի վարչական տարածքում գտնվող ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարավային մաքսատան մուտքի դիմաց կայանված «ՏHACMAN» մակնիշի բեռնատարը դեռևս անհայտ հանգամանքներում ինքնաբերաբար առաջ է ընթացել և բախվել կայանված երկու Volvo մակնիշի ավտոմեքենաներին, որից հետո դիմային մասով բախվել է մաքսատան բետոնե շինությանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի խցիկում գտնվող Սյունիքի մարզի բնակիչ, 46-ամյա Սևադա Բ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիան բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Քանի որ վիրավորը արգելափակվել էր ավտոմեքենայում, հրշեջ փրկարարները նրան դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Բժիշկները նախ տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։
Վիրավորի վիճակը գնահատվել է ծանր։
Հրշեջ փրկարարներն այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի և ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով վարչական վարույթ իրականացնող խմբի ավագ տեսուչ Սուրեն Վարդանյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու, հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու, հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Օպերատիվորեն ժամանել է նաև Ոստիկանության Սիսիանի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Հայրապետյանի գլխավորությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով, վիրավորը աշխատում է «Աժդանակ» ՍՊԸ-ում։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+