211652_close_icon
views-count1873 դիտում article-date 22:58 19-04-2023

Ծառայողներին հոգեբանական աջակցության ցուցաբերումը՝ որպես առավել սթրեսակայուն համակարգի կերտման առանցք․ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ապրիլի 18-ին Երևանում անցկացվեց «Հոգեբանական ծառայությունների ներգրավվածությունը Ոստիկանության համակարգում» թեմայով հանդիպում-քննարկում, որին մասնակցում էր Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Այն համատեղ կազմակերպվել էր ՆԳՆ և ԵԱՀԿ կողմից։

Քննարկմանը մասնակցում էին հոգեբանության ոլորտում գործունեություն ծավալող հոգեբանական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Բացման խոսքով հանդես եկան ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը և ԵԱՀԿ ծրագրերի համակարգող Ռուզաննա Բաղդասարյանը։ Նրանք ոստիկանության բարեփոխումների շրջանակներում կարևորեցին ոստիկանության համակարգում հոգեբանական ծառայությունների ներգրավման անհրաժեշտությունը։

«Առհասարակ իրավապահ համակարգում, ուժային կառույցներում հիմնականում հոգեբանական ծառայությունների ներգրավման թեման բավական արդիական է հատկապես այսօր, երբ որ մենք խոսում ենք տարբեր ուժի կիրառման կամ այլ իրավիճակների թեմայով և այս տրամաբանության մեջ շատ կարևոր է ապահովել մեր ծառայողների հոգեբանական պատշաճ պատրաստվածությունը մակարդակը, որպեսզի նրանք կարողանան շատ ավելի սթրեսսակայուն լինել և ըստ այդմ պատշաճ կերպով իրականացնել իրենց առջև դրված խնդիրների իրականացումը», - նշել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

Փոխնախարար Արփինե Սարգսյանը խոսեց պարեկային ծառայության ընդունելության ժամանակ դիմորդների հետ հարցազրույցները հոգեբանի մասնակցությամբ անցկացնելու հաջող փորձառության մասին։

Այն հնարավորություն է տալիս տարբեր հարցերի, իրավիճակային խնդիրների ներկայացմամբ ձևավորել դիմորդի նախնական հոգեբանական նկարագիրը, ինչն ավելի է հեշտացնում ընդունող հանձնաժողովի որոշման կայացման գործընթացը։

Նա նաև կարևորեց հոգեբանական ծառայությունների ներգրավվածության շարունակականության ապահովումը՝ ընդգծելով, որ հոգեբանական աջակցությունը պետք է ուղղորդի ոստիկաններին ծառայողական գործունեության ընթացքում։

ԵԱՀԿ ծրագրերի համակարգող Ռուզաննա Բաղդասարյանը բացման խոսքում կարևորեց ԵԱՀԿ և ՆԳՆ համագործակցության շրջանակներում ոստիկանության բարեփոխումներին ուղղված համատեղ իրականացվող ծրագրերը։

Հանդիպման ընթացքում ՆԳՆ ոստիկանության բարեփոխումների և կառավարչական որոշումների համակարգման բաժնի մասնագետ Նատալի Սահակյանն անդրադարձավ ոստիկանության համակարգում հոգեբանական ծառայությունների ներգրավվման անհրաժեշտությանը, առաջիկայում նախատեսվող գործընթացներին և ներկայացրեց օրակարգային հարցերը:

Նա նշելով, որ անպայման հաշվի կառնվեն մասնագետների տեսակետները՝ կարևորեց անհատի հոգեբանական նկարագրի բացահայտման գործիքակազմի ներդրման արդիականությունը։

Հոգեբանության ոլորտում գործունեություն ծավալող մասնագետները քննարկեցին ծառայողների հոգեբանական առանձնահատկությունները բացահայտելու մեթոդներն ու համապատասխան գործիքակազմերը ՝ ընդգծելով հոգեբանական թեստերի կիրառման անհրաժեշտությունը։

Մասնակիցները կարևորեցին ծառայության առանձնահատկություններով պայմանավորված՝ հնարավոր սթրեսային իրավիճակում հայտնված ծառայողին հոգեբանական աջակցության ցուցաբերումը։

Քննարկման ընթացքում մասնագետներն անդրադարձան հաղորդակցության հմտությունների ձևավորման գործում առանցքային նշանակություն ունեցող սոցիալ-հոգեբանության կրթական մոդուլի կիրառման անհրաժեշտությանը։

Հանդիպման նպատակն էր ներկայացնել և քննարկել օրակարգային հարցերի առանձնահատկությունները, փոխանակել մասնագիտական կարծիքներ՝ ոլորտում հոգեբանական-կրթական բաղադրիչների ընդլայնման վերաբերյալ:

Նմանօրինակ քննարկումները շարունակական են։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր