23186 դիտում
21:16 20-04-2023
Ավտովթար Երևանում. բախվել են Porsche-ն ու Mitsubishi-ն. օպերատիվ են գործել բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ ապրիլի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 19:50-ի սահմաններում Մամիկոնյանց 56 հասցեում՝ Ռոստով-Դոն խանութի դիմաց, բախվել են PORSCHE CAYENNE և MITSUBISHI ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնություն է ստացել, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել և երթևեկությունն են կարգավորում նույն վաշտի ավագ պարեկ Արսեն Բագրատյանն ու պարեկ Անդրանիկ Ալավերդյանը:
Վթարի փաստով պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում նյութեր են նախապատրաստվում: Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+