211652_close_icon
views-count56265 դիտում article-date 23:44 20-04-2023

Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքի «Մալաքե Թաուսի և 7 հրեշտակների» եզդիական տաճարում ասեղ գցելու տեղ չկար. աշխարհի տարբեր անկյուններից ժամանած եզդիները նշում էին աշխարհի արարաման օրը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Եզդիների ազգային Նոր տարին՝ Մալաքե Թաուսը մեկնարկում է կրոնական ծիսակարգով․ նախ տաճար են բերվում գլխավոր հրեշտակի՝ Մալաքե Թաուսի մասունքները, հագուստն ու իրերը։ Հայաստանում գլխավոր ծիսակատարությունը նշում են Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքի Մալաքե Թաուսի և 7 հրեշտակների եզդիական տաճարում, որն ամենամեծն է աշխարհում։

Ըստ ծիսակարգի՝ բացվում են հրեշտակապետի մասունքները,  հետո եզդիները օրհնություն են ստանում ու շնորհավորում միմյանց։ 

Եզդիների ամենակարևոր տոնը գլխավոր տաճարում նշելու և օրհնություն ստանալու համար ամեն տարի Հայաստան են գալիս եզդիական համայնքի ներկայացուցիչներ տարբեր երկրներից։ 

Ամեն տարի տոնը նշում են ապրիլի 13-ին հաջորդող առաջին չորեքշաբթի օրը։ Եզդիական տոնացույցում այս ամսաթիվը համարվում է աշխարհի արարաման օրը․ Աստված արարում է աշխարհը և Մալաքե Թաուսին ուղարկում երկիր՝ իր ժողովրդին առաջնորդելու։ Բանավոր որոշ լեգենդներում հենց սիրամարգի տեսքով հրեշտակապետն է արարիչը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 844+
844+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր