211652_close_icon
views-count43189 դիտում article-date 13:57 22-04-2023

Հրազդանում՝ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության քթի տակ «ռազբորկա» է տեղի ունեցել, իսկ պատասխանատուները «ուղտի ականջում քնած են»․ պարեկները հայտնաբերել են մարտական նռնակ ու արնանման հետքեր․ ժամանել են ՓԾ սակրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի երկաթգծի կայարանի հարևանությամբ գտնվող բաց տարածքում, եղևնիների հարևանությամբ՝ մարտական նռնակ կա, որի կողքին էլ առկա են արնանման հետքեր։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի  պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Տիգրան Ալեքսանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի և դասակի հրամանատար Վահե Գիգոլյանի գլխավորությամբ։ 

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Պարեկներն ու ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «Ջ-1» տիպի նռնակ, արնանման հետքեր, կրակայրիչ։

Տեղում ավագ պարեկ Արմեն Ալավերդյանն ու կրտսեր պարեկ Նորիկ Բաղդասարյանը սահմանազատել են տարածքը, որպեսզի տեղում աշխատեն օպերատիվորեն ժամանած Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Աշոտ Խաչատրյանի և քննիչ Ավետիք Ավետիսյանի գլխավորությամբ։ 

Նռնակը վնասազերծելու համար Կոտայքի մարզային քննչական վարչությունից դիմել են ՀՀ ՆԳՆ Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որտեղից ժամանել է Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ ջոկատի պատասխանատու Գալոյանի գլխավորությամբ։

Հրշեջ-փրկարարաները տեղում հեթապահություն են իրականացրել, մինչև որ ժամանել են ՔՊՎ ՔՊՈՒՀԿ հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի խումբը։

Սակրավորները վնասազերծել են մարտական նռնակը և այն հանձնել Կոտայքի մարզային քննչական վարչություն։ 

Թե ինչ պայմաններում է մարտական նռնակը հայտնվել նշված վայրում ու ինչ հանգամանքներում են նռնակի մոտ արնանման հետքեր հայտնվել, Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները պարզում են։ Սակայն հետաքրքիր է, որ նշված վայրից մի քանի 100 մետր հեռավորության վրա է գտնվում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունը։ Ու կարելի է ասել՝ նրանց քթի տակ ռազբորկա է գնում, գործի է դրվում մարտական նռնակ, տարածքում գոյանում են արնամնման հետքեր, բայց ասես՝ տեղի ոստիկանները տեղում դոփում են։ Մինչդեռ՝ եթե օպերատիվ բլոկը արդյունավետ գործեր, ապա նրանք պետք է տեղյակ լինեին դեպքի մասին ու Կոտայքի մարզի պարեկներից շուտ պետք է  իմանային միջադեպից։ 

Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում՝ քննիչ Ա․ Ավետիսյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 230+
230+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր