28668 դիտում
10:21 23-04-2023
Արմավիր խոշորացված համայնքի Նորավանում խմելու և ոռոգման ջրերի համար նախատեսված ջրագիծը գտնվում է կեղտի ու թիրքի մեջ․ ի՞նչ են մտածում Արմավիրի մարզպետն ու քաղաքապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այն, որ վերջին տարներին հանրապետությունում ճանապարհաշինարարությունը մեծ թափ է հավաքել, անզեն աչքով էլ երևում է։ Անգամ այնպիսի համայնքներ, գյուղամիջյան ճանապարնհներ են կարգի բերվում, ասֆալտապատվում ու տեղադրվում արտաքին լուսավորություն, որոնք երկար ժամանակ չեն նորոգվել։ Սակայն ցավոք լինում են դեպքեր, երբ քաղաքացիներն իրենք չեն գնահատում կատարված աշխատանքը, փչացնում են ասֆալտապատ ճանապարհներն ու, երբեմն էլ՝ գողանում ճանապարհներին տեղադրված ջրահեռացման բետոնե սալիկները, երկաթե արգելապատնեշներն ու ճանապարի երթևեկությունը կարգավորող ցուցանակները։
Արմավիրի մարզում, նույնպես, վերջին տարիներին հսկայածավալ ճանապարհաշինարարական աշխատանքներ են իրականացվել։ Արմավիր քաղաքում Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի գլխավորությամբ, Կառավարության օժանդակությամբ՝ Արմավիր քաղաքում ամենագլխավոր ճանապարհները, որոնք վերջին անգամ որակյալ ասֆալատապատվել էին խորհրդային տարիներին, հիմա որակյալ նորոգվել են։
Արմավիր խոշորացված համայնքի մեջ է մտնում Նորավանը, որտեղ «Վեոլիա Ջուրը» հսկայական ախատանքներ է կատարել՝ ոռոգման ու խմելու ջրի ջրագծեր է անցկացրել, ինչի շնորհիվ Նորավանում ոռոգման և խմելու ջրի հարցը մասամբ լուծվել է։
Նորավանի 6-րդ փողոցով անցնում է նաև ոռոգման և խմելու ջրի համար նախատեսված ջրագիծը (մագիստրալը)։ Եվ այն արդեն 1 տարուց ավելի է գտնվում է ոչ բարվոք վիճակում։ Չգիտես ինչու, բնակիչներից մեկը որոշել է, որ պետական հաշվեկշռում գրանցված ճանապարհի այդ հատվածը, որով անցնում են ջրախողովակները «իր հոր սեփականությունն է», ու իր անասնագոմից դուրս է բերում անասունների կեղտն ու թրիքը ու լցնում ողջ ճանապարհին, որը դարձել է ոչ միայն դժվարանցանելի, այլև տիրում է գարշահոտություն, հակասանիտարական վիճակ, և որ ամենավտանգավորն է՝ այդ ամբողջ կեղտը գտնվում ջրագծի վրա։
Արմավիրի մարզպետարանն ու Արմավիր խոշորացված համայնքի պատասխանատուները գիտեն, որ ճանապարը կարգի բերելն անհրաժեշտ է, որ ջրագծի խողովակաշարերը չփթեն ու մնան անվտանգ։ Ուստի պետք է հետևություններ անեն ու փողոցը կեղտի վերածած, ջրագծերը վտանգով պատած հեղինակներին՝ Յուրա և Քալաշ եղբայրներին, պարտավորեցնեն, որպեսզի վերացնեն խնդիրը, քանի որ Նորավանի պատասխանատուն տևական ժամանակ է՝ խոստացել է, որ հարցը կլուծի, սակայն «ուղտի ականջում մնացել է քնած»։
Իսկ եթե բնակիչը փորձի չկատարել այդ աշխատանքները, ապա կարող են նրան վարչական պատասխանատվության ենթարկել։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8205 դիտում
18:50 26-06-2021
Ինչպիսի՞ն են Արցախում օգտագործվող խմելու և ոռոգման ջրերի քիմիական ու ֆիզիկական չափանիշները. Արմինե Ավագիմյան