1168 դիտում
18:33 23-04-2023
Ադրբեջանը հայտարարում է, որ ՀՀ-ն Արցախին կապող ճանապարհը փակել են հսկիչ անցագրային կետ տեղակայելու համար. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանն Արցախին կապող ճանապարհը փակել են հսկիչ անցագրային կետ տեղակայելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Սա նշանակում է, որ Ադրբեջանը ուժի կիրառմամբ իրականացնում է բազմիցս հնչեցրած սպառնալիքը` անցակետ է տեղադրում ՀՀ-ն Արցախին կապող կարևոր հանգույցում:
Ողջ գործընթացն Ադրբեջանն իրականացնում է ուժեղացված ուժերով` հիմնականում ներքին զորքերի ներգրավմամբ:
Պարզ ասած, Ադրբեջանը պատրաստվում է ՀՀ-ից Արցախ ու հակառակը երթևեկությունը վերցնել իր վերահսկողության տակ` համապատասխան ստուգումներով և ռեժիմով:
«Ադրբեջանական բնապահպանների» աշխատանքը Շուշիի հատվածում ավարտվում է` անցակետի առկայության դեպքում նրանց անելիքն անիմաստ է:
Արցախի գործընթացը մտնում է առավել ծանր փուլ` անկանխատեսելի հետևանքներով:
Իսկ ի՞նչ կանի ՀՀ իշխանությունը` կմեծացնի ուժային-թիկնապահական կազմը, ասֆալտի ծավալը, մի քանի հազարով թոշակները ու կբարձրացնի բոլոր այն գրչակների փողերը, ովքեր ստիպված պետք է ողջունեն իշխանության հանցավոր անգործությունն ու երկիրն այս կետին հասցնելը», - գրել է նա:

Նմանատիպ նյութեր
1615 դիտում
22:09 05-12-2022
Լաչինի միջանցքում ադրբեջանական հսկիչ կետ տեղակայելու մասին շրջանառվող լուրերը կեղծ են․ ԱԽ գրասենյակ
Այս բաժնից
868 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
883 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»