211652_close_icon
views-count1240 դիտում article-date 13:37 24-04-2023

Ուկրաինան չի հրաժարվի Բախմուտից. բանակը պատրաստվում է հակահարձակման. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինան չի կարող հրաժարվել Բախմուտի պաշտպանությունից, քանի որ դրա գրավումը կարող է Ռուսաստանի համար հենակետ բացել Կրամատորսկ և Սլովյանսկ ուղղությամբ առաջխաղացման համար: Զելենսկին այս մասին ասել է Al Arabiya-ին տված հարցազրույցում:

«Մենք չենք կարող հրաժարվել Բախմուտից, քանի որ դա (կօգնի) ընդլայնել ռազմական գործողությունների ճակատը և հնարավորություն կտա ռուսական զորքերին և «Վագներ»-ին գրավել մեր ավելի շատ տարածքներ», - ասել է Զելենսկին:

Նրա խոսքով, եթե Ռուսաստանը գրավի Բախմուտը, այն կարող է պլացդարմ դառնալ երկու խոշոր քաղաքները՝ Կրամատորսկը և Սլավյանսկը, գրավելու համար, ինչին ռուսները վաղուց էին ձգտում:

Չնայած որոշ վերլուծաբանների կարծիքով՝ Բախմուտը ռազմավարական մեծ արժեք չունի, Զելենսկին պնդել է, որ Ուկրաինան չի հրաժարվի այս քաղաքից։ Նա բոլորին հորդորել է «այցելել (քաղաք), որպեսզի նրանք կարողանան հասկանալ, թե ինչ կարող է լինել և ինչ սպառնալիքներ կան»:

Զելենսկին հարցազրույցում վստահություն է հայտնել Ուկրաինայի՝ ռուսական ներխուժումը հետ մղելու ունակության հարցում՝ ասելով, որ Ուկրաինան պատրաստվում է հակահարձակման։

«Չեմ կարող վիճակը լավ որակել, բայց մենք պայքարում ենք, մենք ավելի ուժեղ ենք, քան մեկ տարի առաջ»,- ասել է նա։

Զելենսկին ասել է, որ ուկրաինական բանակը պատրաստվում է հակահարձակման և վստահություն է հայտնել դրա հաջողության հարցում։

«Մեր բանակը պատրաստվում է, և մենք ամեն ինչ անում ենք, որ այն ավելի հզորանա»,- ասել է նա։

Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել դաշնակիցներին աջակցության համար, սակայն նշել է, որ նրանք, օգնելով Ուկրաինային, նաև աջակցում են իրենք իրենց:

Նմանատիպ նյութեր