211652_close_icon

Քաղաքում կան հուշարձան շենքեր, որոնք անտերության են մատնված, ջարդված պատուհաններով են․ Տիգրան Ավինյան․ Tert.am

views-count898 դիտում article-date 12:08 25-04-2023
Մայրաքաղաքում կան հուշարձանի կարգավիճակ ունեցող անտերության մատնված շենքեր։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ առաջարկելով անդրադառնալ նաև այս շենքերի խնդրին։ Գրում է Tert.am-ը։

«Առաջարկում եմ այս հսկողականին կամ մեկ այլ հսկողականով ավելացնել հուշարձան շենքերի խնդիրը, քանի որ քաղաքում կան հուշարձան շենքեր, որոնք, կարելի է ասել, անտերության են մատնված, չեն շահագործվում, ջարդված պատուհաններով են և այլն։ Այստեղ, կարծում եմ, մենք ունենք անելիք ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ», - ասաց նա։

Ինչպես ընդգծել է փոխքաղաքապետը, օրենքով կան համապատասխան դրույթները, որոնցով սահմանված է` ինչ է տեղի ունենում, երբ սեփականատերը մշակութային հուշարձան հանդիսացող շենքերի հետ չի վարվում այնպես, ինչպես պետք է վարվի։

«Ես կառաջարկեմ խորհրդակցություն անցկացնել և հրավիրել նաև ԿԳՄՍ նախարարության մեր գործընկերներին, արձանագրել բոլոր այն հուշարձան շենքերը, որոնք գտնվում են ոչ բարվոք վիճակում, և հետևողականորեն սկսել աշխատել, որպեսզի դրանց վերականգնման աշխատանքները տեղի ունենան», - եզրափակեց Ավինյանը։

Նմանատիպ նյութեր