50662 դիտում
21:22 25-04-2023
Արտառոց դեպք հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նաբերեժնի» հյուրանոցում. մինչ հայտնի գործարարներից մեկը բաղնիքում լոգանք էր ընդունում, նրա դրամապանակից հափշտակել են խոշոր չափի գումար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 23-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 13:20-ի սահմաններում Հայաստանում հայտնի գործարարներից մեկը ահազանգել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ նախորդ օրը ինքը գտնվելիս է եղել Հրազդանի կիրճում գտնվող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում, որտեղ ոմն Մերի ներկայացած աղջիկը, օգտվելով իր՝ լոգարանում գտնվելու հանգամանքից, իր դրամապանակից գաղտնի հափշտակել է խոշոր չափի գումար (դոլար), ապա դիմել փախուստի:
Դեպքի վայր ժամանած ոստիկանության Մալաթիայի բաժնի Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ ոմն Մերին հանդիսանում է ՌԴ քաղաքացի 28-ամյա Աննա Վիշնյովան:
Ոստիկանությանը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ նրան և գողացված գումարը հայտնաբերելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրը պատկանում է հայտնի գործարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, իսկ գողացված գումարն էլ մոտ 2000 ԱՄՆ դոլար է:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+