211652_close_icon
views-count1621 դիտում article-date 19:58 26-04-2023

Թուրքիայի Ադանա նահանգում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի հարավում գտնվող Ադանա նահանգում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչելով  Թուրքիայի կառավարությանն առընթեր բնական աղետների և արտակարգ իրավիճակների դեմ պայքարի գրասենյակը (AFAD):

Ցնցումները գրանցվել են ապրիլի 26-ին՝ տեղական ժամանակով 07.48-ին։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սայմբեյլի շրջանում։ Օջախը գտնվել է 7 կմ խորության վրա:

Նմանատիպ նյութեր