31467 դիտում
20:58 26-04-2023
Պայթյուն և փլուզում՝ Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղում. բժիշկները պայքարում են 77-ամյա վիրավորի կյանքի համար. ժամանել է Շիրակի մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր Մանթաշ գյուղի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով կա տուժած և փլուզում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են Շիրակի մարզի թիվ 49 հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարակ:
Պարզվել է, որ Փոքր Մանթաշ գյուղի 6-րդ փողոցի 2-րդ փակուղի 3-րդ տան ներկառուցված ամառային խոհանոցում՝ 20 կգ գազաբալոնից արտահոսած գազի կուտակումից տեղի է ունեցել պայթուն, ինչից փլուզվել է ամառային խոհանոցի և ավտոտնակի պատերից մոտ 35 քմ, իսկ բետոնյա ծածկից մոտ 25 ք․մ։
Մինչ հրշեջների ժամանումը տան սեփականատեր 77-ամյա Լեհաստան Խ.-ն քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել պյթյուն-փլուզման վայրից,ապա տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, որտեղից SHAMSHYAN.com-ի թղթակցին հայտնել են, որ տուժածը ստացել է 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներ, իսկ առողջական վիճակը գնահատել են ծանր։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը, Ոստիկանության Արթիկի բաժնի պետ Հարություն Ադամյանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտաի հրամանատար Կարեն Կյուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի խումբը:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+