211652_close_icon
views-count16879 դիտում article-date 00:01 27-04-2023

ԵՊՀ Պատմության ֆակուլտետի արտաքին կապերի հանձնաժողովի նախաձեռնությամբ կայացավ հանդիպում՝ պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ-ի  դասախոս՝ Հովհաննես Ալեքսանյանի հետ․

Երևանի պետական համալսարանում Պատմության ֆակուլտետի արտաքին կապերի հանձնաժողովի նախաձեռնությամբ կայացավ հանդիպում՝ պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ-ի  դասախոս՝ Հովհաննես Ալեքսանյանի հետ։

Հանդիպման թեման էր՝

•Ինչ քաղաքական միտումներ ունի Ռուսաստանը Հարավային Կովկասում:

•Երկրի  շահերը ու բախումները:

Հովհաննես Ալեքսանյանը այս թեմաների շուրջ ներկայացրեց բավականին շատ փաստեր, ինչպես նաև ասաց, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում ձգտում է պահպանել իր դիրքերը, չնայած այդ դիրքերի զգալի փոփոխություն է նկատվել:

Նոյեմբերի 9-ին զինադադարի պայմանագրի ստորագրումից հետո Ակնայում, Աղդամում ձևավորվել է թուրք-ռուսական մոնիտորինգային կենտրոն, որը վերահսկում է շրջանում կատարվող  ամբողջ գործունեությունները, բայց չակերտավոր ասված՝ տեսադաշտից դուրս են իհարկե Լաչինի շրջափակումը, Ջերմուկի, Վարդենիսի կամ Գորիսի շրջանում տեղի ունեցող իրադարձությունները և սա մի վտանգավոր իրավիճակ է, որը ռուսական կողմը ներկայացնում է որպես կոմպրոմիսային տարբերակ կամ Ռուսաստանի ճեղքում Կովկասում, ճեղքում այն իմաստով, որ Ֆրանսիան և Միացյալ Նահանգները դուրս են մնացել առանցքային գործընթացից։

Պարոն Ալեքսանյանին տրվեցին բազմաթիվ հարցեր, որոնցից ամենահետաքրքիրը հետևյալն էր.

«Մենք լսել ենք, որ եթե Թուրքիայում չլիներ երկրաշարժը, թուրք-ադրբեջանական ուժերը պատրաստվում էին գարնանը հարձակվել Հայաստանի տարածքի վրա , սակայն մեզ համար գաղտնիք չէ , որ պատերազմ կարող է լինել և մենք կարող ենք հայտնվել նոր պատերազմի մեջ:

Այսպիսով՝ եթե մենք Ռուսաստանի կողմից չենք կարող օգնություն ստանալ, ապա այլ, ի՞նչ դաշնակիցներ ունենք և ինչպե՞ս կարող ենք պաշտպանվել»։

Այս հարցին Պարոն Ալեքսանյանը պատասխանեց հետևյալ կերպ.

«Հայաստանի ամենամոտ և դաշնակից երկիրը Իրանն է, որի հետ այսօր Հայաստանի շահերը համընկնում են և եթե Իրանին որևէ բան պատահի, մենք մեր մաշկի վրա կզգանք այդ ամբողջ իրավիճակի բարդությունը:

Հայաստանին դաշնակից երկիր է նաև Հնդկաստանը։ Հնդկաստանի հետ սկսվել են երկխոսություններ և վերջերս էլ, արդեն եռակողմ ֆոռմատով, արտաքին գործերի նախարարությունում՝ Հնդկաստանի , Իրանի և Հայաստանի արտաքին գործերի ղեկավարների կոնսուլտացիաներ են սկսվել և այս ուղղությամբ պետք է ավելի խորացնել իրավիճակը »։

Հեղինակ՝ Մարինկա Ալեքսանյան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր