211652_close_icon
views-count49553 դիտում article-date 21:41 28-04-2023

Արտակարգ դեպք՝ Երևանում գործող «Չոբանի» ռեստորանում. ժամանել են հրշեջներ, պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան 48/2 հասցեում գտնվող «Չոբանի» ռեստորանում ծուխ է նկատվում:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են իրականացրել նույն վաշտի ավագ պարեկ Ռոբերտ Եղիազարյանն ու կրտսեր պարեկ Գոռ Հովհաննիսյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները չխոչնդոտեն հրշեջների աշխատանքը:

Ժամանել են նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: 

Պարզվել է, որ ռեստորանի ծխատար խողովակում այրվում է յուղի նստվածք:

Բարեբախտաբար տուժածներ չկան:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր