5497 դիտում
18:22 29-04-2023
Բեմական ստեղծագործական 25-ամյակին նվիրված «Իմ տեսնող աշխարհը» համերգ-երեկո՝ նվիրված ՀՀ ԿԳՄՍՆ Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի «Կանչ» և «Դեպի լույս» երգի անսամբլին
2023թ. մայիսի 10-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կնշվի ՀՀ ԿԳՄՍՆ Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի «Կանչ» և «Դեպի լույս» երգչախմբերի, որը գործում է Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում, գեղարվեստական ղեկավար, երգչուհի-երգահան Վարդուհի Խաչատրյանի բեմական, ստեղծագործական գործունեության 25-ամյակը:
Համերգը կրում է «Իմ տեսնող աշխարհը» խորագիրը և նվիրված է իր փոքրիկներին: Այդ օրը կհնչեն Վարդուհի Խաչատրյանի ստեղծագործությունները՝ իր երգչախմբերի կատարմամբ:
Ժամանակի սղության պատճառով՝ կհնչեն միայն մանկապատանեկան ստեղծագորոծությունները, որոնք գրվել է հատուկ այս երեխաների համար: Երեկոյի ընթացքում հանդես կգան նաև հատուկ հյուրեր՝ Արմեն Դիվանյանի անվան «Արևներ» մանկապատանեկան անսամբլի սաները:
Վարդուհի Խաչատրյանի երեգերը երգում են ոչ միայն իր փոքրիկները, այլև Հանրապետությունում հայտնի այլ մանկապատանեկան խմբեր և երգիչ-երգչուհիներ: Վարդուհի Խաչատրյանի «Իմ քոչարին» երգը արդեն մոտ 15 տարի է իր ուրույն տեղն ունի Արմեն Դիվանյանի անվան «Արևներ» մանկապատանեկան անսամբլի երգացանկում:
«Իմ քոչարին» երգը բազմիցս հնչել ինչպես Հայաստանի գլխավոր բեմերից, այնպես էլ տարբեր երկրներում՝ Իսպանիայում, Իտալիայում, Չեխիայում, Ավստրիայում, Հունաստանում, Ֆրանսիայում, Բուլղարիայում և արժանացել հանդիսատեսի բարձր գնահատանքին:
Լինելու են նաև երգեր պարային համարների կատարմամբ: Պարային կատարումներով հանդես կգան Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի «Միլլենիում» ժամանակակից պարի ստուդիայի սաները, Մարիոնետների թատրոն-ստուդիայի սաները, Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի պարի խմբի և «Վան» ակորդեոնահարների անսամբլի սաները:
Նաև կլինի պրեմիերա, գործիքային կատարում, կկատարեն Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի Անժելա Աթաբեկյանի սաները:
«Հետքարքիր ու հագեցած ծրագիր է սպասվում մեր հանդսիատեսին, անելու ենք ամենահնարավորը, որ հանդիսատեսը մեծ բավականությաւն ստանա»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ երգչախմբերի գեղարվեսական ղեկավար, երգչուհի-երգահան Վարդուհի Խաչատրյանը:

Նմանատիպ նյութեր
2869 դիտում
15:42 15-05-2023
«Իմ տեսնող աշխարհը»․ Երևանում տեղի է ունեցել «Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերի համերգը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2767 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3919 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին