36554 դիտում
10:48 30-04-2023
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում․ «07»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու, կողաշրջվելով, հայտնվել ձորում․ մահացածն ու վիրավորները հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ ապրիլի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։45-ի սահմաններում «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մեղրի-Երևան ավտոճանապարհի 308 կմ, որտեղ Պարույր Սևակ գյուղի վարչական տարածքում ավտոմեքենան ընկել է ձորը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շտապօգնության խումբը դեպքի վայրից «Արարատ» բժշկական կենտրոն է տեղափոխել Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Արթուր Հովհաննիսյանի դին։ Իսկ «գանգուղեղային վնասվածք, ներքին արյունահոսություն՝ հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել Սյունիքի մարզի բնակիչ 27-ամյա Հարութ Գևորգյանին, «կրծքավանդակի, որովայնի, ծնկի քերծվածքներ» ախտորոշմամբ՝ Երևանի բնակիչ 26-ամյա Արտաշես Լևոնյանին։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, Ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տրգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քնչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տարոն Միրզոյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 21։40-ի սահմաններում Ա․ Հովհաննիսյանը, վարելով VAZ 2107 մակնիշի ավտոմեքենան, նշված ճանապարհահատվածում դեռևս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, մոտ 30 մետր շրջվելով, կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։
Մահացածն ու վիրավորները հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց Ոստիկանության Արարատի բաժնի պահանվող հատուկ տարածք։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանը
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 93+
93+