211652_close_icon
views-count22118 դիտում article-date 19:52 30-04-2023

Ողբերգական դեպք Վայոց ձորի մարզում. «Վայքի բուժմիավորում» է տեղափոխվել է մոտ 2 ամսական տղայի դի. սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ


SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Այդ օրը ժամը 09:40-ի սահմաններում՝ «Վայքի բուժմիավորում» ՓԲԸ-ից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վայքի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել նորածին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Վայքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Վայոց ձորի մարզի Վայք համայնքի բնակավայրերից մեկի բնակիչ մոտ 2 ամսական Դանիել Մ.-ն է, ով, ըստ պապիկի հայտարարության, թերհաս է ծնվել, ինչից հետո պահվել է հատուկ նորածինների համար նախատեսված ակվարիումում և մի քանի օր առաջ է դուրս գրվել ու ապրիլի 28-ին, ժամը 08:30-ի սահմաններում, իրենց բնակավայրում գտնվող առանձնատանը երեխան հանկարծամահ է եղել:

Փաստի առթիվ Հայաստանի Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքաննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր