211652_close_icon
views-count1957 դիտում article-date 20:56 30-04-2023

Սոսո Պավլիաշվիլին նվեր է որակել Արսեն Շախունցի երգը․ Aravot.am

Aravot.am-ի փոխանցմամբ՝ Արսեն Շախունցն ամենապահանջված արտիստներից  է, նա միայն YouTube-ում ավելի քան 498.000 հետեւորդ ունի, իսկ դիտումներն 303 միլիոնից ավելի են։ Մասնավորապես 2019-ին թողարկված նրա «Девочка, стоп!» երգը արդեն ավելի քանի 147 միլիոն դիտում ունի YouTube-ում:

Արսեն Շախունցի երաժշտական կարիերայի անբաժան մասն են կազմում ճանաչված արտիստների հետ զուգերգերը, որոնք եւս կարճ ժամանակ անց հիթային են դառնում:  Դրանից մեկը  Սոսո Պավլիաշվիլիի հետ «Загуляли пацаны» կատարումն է, որը շատ ջերմ ընդունվեց նրանց երկրպագուների ու ընդհանրապես երաժշտասերների կողմից։

Ռուսական լրատվամիջոցները այս զուգերգն անվանել էին ամռան գլխավոր հիթ։ Երգի գաղափարը Սոսո Պավլիաշվիլիինն էր, իսկ տեսահոլովակը նկարահանվել է Արսեն Շախունցի եւ նրա տիկնոջ՝ Իրինայի ջանքերով։ Հարցազրույցներից մեկում Սոսո Պավլիաշվիլին նշել է, որ տեսահոլովակը Արսենի նվերն է իրեն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Նմանատիպ նյութեր