211652_close_icon
views-count925 դիտում article-date 13:16 01-05-2023

Թագուհի Թովմասյանը Մարինա Կալյուրանդի հետ հանդիպմանը խոսել է Հայաստանում անվտանգային իրադրության սրման ու դրա հետևանքների մասին

Հայաստանի Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդի հետ։

Թագուհի Թովմասյանի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ Թովմասյանը ԵԽ պատգամավորին ներկայացրել է խաղաղության ձգտող Հայաստանին շարունակ պատուհասող սպառնալիքները:

Նա նշել է, որ ՀՀ սուվերեն տարածքը փոքրանում է 2020թ. Արցախյան պատերազմից հետո, սակայն միջազգային հանրությունը միայն մտահոգված հայտարարություններ է անում, որոնցով Հայաստանին և նրա քաղաքացիներին չեն օգնում:

Թովմասյանն ընդգծել է, որ Արցախն արդեն 138 օր է՝ լիակատար շրջափակված է, և չնայած Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի վճռին՝ ճանապարհը մնում է փակ:

ՀՀ ԱԺ պատգամավորը հանդիպման ընթացքում խոսել է Հայաստանում անվտանգային իրադրության սրման ու դրա հետևանքների մասին՝ ի թիվս այլնի հիշատակելով Սոթքի ուղղությամբ ադրբեջանցիների կրակոցները, որոնց հետևանքով Սոթքի 800 աշխատակիցներ 1 շաբաթից ավել հարկադիր պարապուրդի մեջ են։

Մարինա Կալյուրանդը դատապարտել է Ադրբեջանի գործողությունները, որոնցով խաղաղության գործընթացը վտանգվում է:

Նմանատիպ նյութեր