913 դիտում
20:14 03-05-2023
Այո, բանակցությունների սեղանին կա փաստաթուղթ․ վարչապետը` Վաշինգտոնում ընթացող բանակցությունների մասին
Քանի որ Վաշինգտոնում բանակցություններ են ընթանում՝ որևէ պոզիտիվ կամ նեգատիվ մեկնաբանությունը ազդելու է դրանց վրա։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով վաշինգտոնյան բանակցությունների ընթացքի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին։
«Այո, սեղանին կա փաստաթուղթ, և դա այն փաստաթուղթն է, որն առաջարկեցի, որ տիկին Խամոյանը գա և ծանոթանա։ Այդ փաստաթղթի մեջ ոչ մի նորություն չեք գտնի, որովհետև այս փաստաթղթի մասին ասել եմ այս ամբիոնից՝ հրապարակային։ Որևէ պոզիտիվ կամ նեգատիվ մեկնաբանություն ազդելու է բանակցությունների ընթացքի վրա։ Եկեք որևէ բան չասեմ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նաև նշեց, թե ինչ հանձնարարական է տվել ՀՀ–ի կողմից բանակցող թիմին։
«Հաշվի առնելով, թե ինչ մեծ ճնշման տակ են նրանք, ես ասել եմ` հիշեք, որ այն թուղթը, որ դուք բանակցում եք, ես եմ ստորագրելու։ Բանակցեք ազատ և մեր քաղաքական ուղեգծի ու մեր հրապարակային արտահայտված կարծիքների շրջանակներում»,- ասաց նա։
Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այդտեղ էլ թակարդ կա, որովհետև բանակցություններում միշտ էլ կարող է նոր կոմպոնենտ, նոր առաջարկ ի հայտ գալ։ Հնարավոր է նոր գաղափարներ ծնվեն, որը նախկինում իրենց մտքով չէր անցել, հետևաբար չի կարող ասել, որ այն, ինչ հրապարակային ասել են, դրանից ոչ մի միլիմետր այս ու այն կողմ չի լինելու։
«Գործնականում ՀՀ որևէ քաղաքացի չի կարող լինել, որ տեղեկատվության պակաս ունենա, ամեն ինչ ասել եմ, ընդ որում, ցավում եմ, որ ամեն ինչ ասել եմ հրապարակային»,- հավելեց վարչապետը։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
760 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
601 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
712 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված