20637 դիտում
22:49 03-05-2023
Երևանում 25-ամյա վարորդը Audi-ով բախվել է կայանված BMW-ին, Kia-ին և Opel-ին. պատճառը մեկ այլ վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Սերժիկ Ե.-ն իր վարած Audi մակնիշի ավտոմեքենայով Թբիլիսյան խճուղու 27/8 հասցեի դիմաց բախվել է կայանված վիճակում գտնվող BMW , Kia և Opel մակնիշի ավտոմեքենաներին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Սիմակ Հակոբյանն ու կրտսեր պարեկ Ղուկաս Սարգսյանը:
Տեղում պարեկ Ս. Հակոբյանը պարզել է, որ Kia-ն պատկանում է 35-ամյա Հենրիկ Ղ.-ին, BMW-ն պատկանում է Սարիբեկ Մ.-ին, իսկ Opel-ը՝ Մուրադ Բաղդասարյանին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից Audi-ի վարորդի համար վթարային իրավիճակ ստեղծելն ու դեպքի վայրից փախնելը:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում նյութեր են նախապատրաստվում և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վթարային իրավիճակ ստեղծած, փախուստի դիմած ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+