211652_close_icon
views-count1570 դիտում article-date 14:49 04-05-2023

Կայացավ Ֆասթ Շիֆթ ընկերության տարեկան ամփոփիչ ժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

2018 թվականին հիմնադրվեց և շուկա մտավ Ֆասթ Շիֆթ ընկերությունը հստակ գաղափարախոսությամբ՝ լինել առաջատարը վճարահաշվարկային շուկայում, կարևորելով առաջարկվող ծառայությունների հարմարավետությունը, ներկայացնել ժամանակակից վճարային այնպիսի գործիքներ, որոնք կառանձնանան իրենց պարզությամբ, հարմարավետությամբ, ապահովությամբ ու հասանելիությամբ: 

Հավատարիմ մնալով իր որդեգրած ռազմավարությանը, Ֆասթ Շիֆթն այս տարիների ընթացքում  շարունակել է ամենօրյա ռեժիմով ընդլայնել առաջարկվող ծառայությունների թիվը, ավելացվել են վճարային տերմինալները ինչպես Երևանում, այնպես էլ՝ ՀՀ մարզերում:
 
Ֆասթ Շիֆթի հասանելիության շնորհիվ ընկերության ավելի քան 1000 վճարային տերմինալները կարծես կապուղի լինեն հաճախորդների և ամենատարբեր՝ կրթական, պետական և մասնավոր հաստատությունների, խոշոր մատակարարների, կապ և ինտերնետ մատուցող կազմակերպությունների, բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, բժշկական հաստատությունների և այլ ծառայություններ մատուցող ընկերությունների միջև:

2022 թվականի ընթացքում Ֆասթ Շիֆթ ՍՊԸ-ի տերմինալների միջոցով կատարված գործարքների երկրաչափական պրոգրեսիայով ամենամսյա աճող շրջանառությունը փաստում է հաճախորդների բարձր վստահությունը, որին արժանացել է Ընկերությունը այս կարճ ժամանակահատվածում: 

Ֆասթ Շիֆթը նաև ներկայացրել է էլեկտրոնային դրամապանակը, որը հասանելի է ինչպես App Store-ում, այնպես էլ՝  Google Play-ում:

Ամփոփիչ ժողովի ընթացքում Ընկերության խորհրդի նախագահ Ռոման Բադալյանը ներկայացրեց Ֆասթ Շիֆթի 2022 թվականի ընթացքում ձեռքբերումներն ու ընկերության տեսլականը: Ինչպես նաև հայտնեց, որ ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից լիցենզիա ստանալուն զուգահեռ Ֆասթ Շիֆթը լիզենցիա է ստացել Ուկրաինայում, նաև դիմում ներկայացրել Մեծ Բրիտանիայի Կենտրոնական բանկ՝  լիցենզիայի ստանալու  նպատակով:

Ֆասթ Շիֆթ ընկերության համար կորպորատիվ կառավարումից բացի առանցքային է նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը։ Ընկերությունն  արդեն իսկ աջակցել է մի շարք մշակութային, ֆինտեխ և սպորտային միջոցառումների իրականցմանը:

Ժողովի ընթացքում նաև ներկայացվեց Ֆասթ Շիֆթի առաջիկա նախագծերը, որոնք հավակնում են լինել, որպես Ֆասթ Շիֆթի անմրցունակ հնարավորություններ վճարահաշվարկային շուկայում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր