27252 դիտում
15:59 04-05-2023
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում․ Mitsubishi Montero Sport-ում հրդեհ է բռնկվել․ ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ մայիսի 4-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի-Արտաշատ ավտոճանապարհին, դաշտամիջյան հատվածում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Խաչատուր Էլոյանը, պարեկ Գարիկ Փափազյանն ու կրտսեր պարեկ Կարեն Սախոյանը։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ՓԾ Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ հրամանատարի տեղակալ Անդրանիկ Հովսեփյանի գլխավորությամբ։
Հրշեջները մարել են Կոտայքի մարզի բնակիչ 49-ամյա Արա Հայրապետյանին պատկանող Mitsubishi Montero Sport մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել են նաև Ոստիկանության Գառնիի բաժանմունքի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Լեռնիկ Գրիգորյանի գլխավորությամբ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ավտոմեքենան վարելիս է եղել, երբ ծուխ է նկատել։ Ու մինչ փորձել է պարզել, թե որ հատվածից է ծուխը, ավտոմեքենայում կրակ է բռնկվել, սակայն նա չի հասցրել գործի դնել ավտոմեքենայում տեղադրված կրակմարիչը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 134+
134+