5239 դիտում
19:37 04-05-2023
Տեսչական մարմինը «ՏԻՏԱՆ ՕԻԼ»-ի բենզալցակայանի գործունեությունը դադարեցումն ապահովելու նպատակով դիմել է ՆԳՆ-ին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը «ՏԻՏԱՆ ՕԻԼ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանի գործունեությունը դադարեցնելու որոշման կատարումն ապահովելու նպատակով դիմել է ՀՀ ՆԳՆ։ Այս մասին հայտնել է ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժինը։
Համաձայն հաղորդագրության՝ տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության աշխատակիցները Տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա վերահսկողություն են իրականացրել Երևանի Հրաչյա Քոչար-Վ․ Փափազյան փողոցների խաչմերուկում գտնվող «ՏԻՏԱՆ ՕԻԼ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանում՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ։
Վերահսկողության արդյունքում պարզվել է, որ «բենզալցակայանը շահագործող ըկերության տնօրենը չի կատարել ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից 2022թ․ նոյեմբերին տրված կարգադրագրի՝ բենզալցակայանի գործունեությունը դադարեցնելու պահանջը և շարունակել է շահագործել նշված հասցեում գտնվող բենզալցակայանը»։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայտնաբերված խախտումները չվերացնելու պարագայում օբյեկտի հետագա շահագործումն անմիջական և ուղղակի սպառնալիք է ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար, ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը փոխօգնության նպատակով դիմել է ՀՀ Ներքին գործերի նախարարությանը՝ բենզալցակայանի փաստացի գործունեությունը կասեցնելուն օժանդակելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 13-ին արտակարգ և իրենից վտանգ ներկայացնող դեպք էր տեղի ունեցել Երևանում։
Ժամը 11:30-ի սահմաններում՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչար և Վահրամ Փափազյան փողոցների խաչմերուկի հարևանությամբ գտնվող «Տիտան» բենզալցակայանում, բենզատարից բենզինը պահեստային հորան տեղափոխելիս, արտահոսք է սկսվել և բենզինը թափվել ու հոսում է ասֆալտով ու առկա է հրդեհի բռնկման վտանգ։
Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Բարեբախտաբար, հրշեջների օպերատիվ գործողությունների արդյունքում, տեղում իրականացվել էր լվացման աշխատանքներ, և այդ ընթացքում հրշեջ-փրկարարները իրականացրել էին հերթապահություն, մինչև բենզատարի բենզինի դատարկելը։
SHAMSHYAN.com-ի տեղեկությունով` նշված բենզալցակայանի շահագործման դեմ տևական ժամանակ պայքարում էին Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմն ու բնակիչները, սակայն հայտնի չէր, թե ինչպես էր լինում, որ Երևանի ամենաբանուկ փողոցներից մեկում ստանդարտներին չհամապատասխանող, ինչպես բենզալցակայանի հարևանությամբ ապռող բնակիչներն էին ասում՝ «ատոմային ռումբ» էր տեղադրված, իսկ պատկան մարմինները ուխտի ականջում քնած էին։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1004 դիտում
19:50 11-11-2022
ՔՏՀԱ տեսչական մարմինը դադարեցրել է Փարաքար համայնքում շահագործվող բենզալցակայանի գործունեությունը
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»