211652_close_icon
views-count55277 դիտում article-date 10:40 06-05-2023

Արարատի մարզի Խաչփար համայքում լարված իրավիճակը տևեց մի քանի ժամ․ «Գազպրոմ Արմենիա» ու «ԴԱՎ-ՎԱՀ» ՍՊԸ ներկայացուցիչներից բողոքի ակցիա կատարողները գոհ էին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն տևական ժամանակ է՝ Արարատի մարզի Խաչփար համայնքում սկսվել են հսկայածավալ աշխատանքներ, որոնց ավարտից հետո մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջաններում կառուցվող նոր բազմաթիվ թաղամասեր ու էլիտար շենքեր ունենալու են գազամատակարարում։ Խաչփար համայնքում աշխատանքներն արդեն մի քանի օր է սկսվել են, ու գազախողովակներն անցկացնողները փորման աշխատանքներից առաջ հանդիպում են բնակիչների հետ, քննարկում խնդիրներն ու միասին գտնում լուծումներ։ 

Խաչփար համայնքի 6-րդ փողոցի բնակիչները 2 օր է, ունանալով մտավախություն, արգելում էին, որպեսզի իրենց փողոցում փորեն և անցկացնեն գազախողովակներ։ Գրեթե 2 ժամից ավելի հանդիպումը տևեց, որը տեղի ունեցավ փողոցում։ Ու ինչքան էլ աշխատանքներ կատարողները համոզում էին բնակիչներին, որ ոչ մի վտանգավոր բան չկա, իրենք պահպանել են անվտանգության բոլոր կանոնները, որ ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի բազմաթիվ երկրներում նման ձևով է անցկացվում գազախողովակը, սակայն բնակիչները պնդում, պահանջում և խնդրում էին, որպեսզի իրենց փողոցը շրջանցեն։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ի վերջո՝ Մասիս խոշորացված համանքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հանձնարարականով՝ գյուղ ժամանեցին խոշորացված համայքնի ղեկավարի տեղակալը, պատասխանատուներ, կառուցապատող ընկերության ներկայացուցիչներ։ Հանդիպման արդյունքում կառուցապատողները, որոնք կարող էին չընդառաջել բնակիչներին, քանի որ իրենց աշխատանքներն ամբողջությամբ տեղավորվում են օրենքի սահմաններում, միջազգային չափանիշներին համապատասխան, անվտանգության կանոնների ոչ մի խախտում չկա, այնուամենայնիվ ընդառաջեցին բնակիչներին ու շրջանցեցին այդ փողոցը։ Եվ հիմա աշխատանքները մի փոքր շեղվելով նախագծից, գազախողովակներն անցկացնում են մեկ այլ փողոցով։ 

Աշխատանքներ կատարողները նաև գազախողովակներ են անցկացրել գյուղի քարուքանդ, մարդաբոյ փոսեր հիշեցնող ճանապարհներով ու այն անելուց հետո իրենց կողմից դարձյալ ցուցաբերել են բարի կամքի դրսևորում՝ մի քանի կմ-անոց ճանապարհներն, իրենց հաշվին ոչ միայն լայնացրել, այլև խճապատել են։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ շինարարության պատվիրատուն հանդիսանում է «Իսակով 
Ինժեներինգ» ՓԲԸ-ն, որը «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի հետ համագործակցության շնորհիվ համախմբել է Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ և Դավթաշեն համայնքներում բազմաթիվ կառուցապատողների և Երևան համայնքի ու «Գազպրոմ Արմենիայի» հետ համաձայնեցված, օրենքով սահմանված բոլոր անհրաժեշտ թույլտվություններն ու համաձայնությունները ստանալուց հետո իրականացնում է գազամատակարարման ենթակառուցվածքային ծրագիր։

Շինարարությունը իրականացնում է «ԴԱՎ-ՎԱՀ» ՍՊԸ-ն, որը լավագույներից մեկն է, ով ունի գազատարների և այլ ենթակառուցվածքների նախագծման և կառուցման երկար տարիների փորձ։ Շինարարական աշխատանքները իրականացվում է պաշտաճ որակով՝ պահպանելով բոլոր նորմերը։ Տեղում էին տեխ․ հսկողը, Համայնքապետարանի, «Գազպրոմ Արմենիայի» ներկայացուցիչները, ինչպես նաև «ԴԱՎ-ՎԱՀ» ՍՊԸ տնօրեն՝ Դավիթ Աբրահամյանը, ով ընդառաջ գնալով բնակիչների խնդրանքին, պարտավորվեց որպես բարի կամքի դրսևորում  կատարել նախագծային փոփոխություն և փոխել գազատարի ուղեգիծը, համաձայնեցնելով Համայնքապետարանի և այլ կազմակերպությունների հետ։

Այս գազատարի կառուցումով լուծվում է մի շարք նորակառույցների գազաֆիկացման հարցը, որը երկար տարիներ դարձել էր անլուծելի խնդիր։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 127+
127+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր