211652_close_icon
views-count778 դիտում article-date 11:27 06-05-2023

Մենք շարունակում ենք մնալ Հայաստանի և Ադրբեջանի կողքին. Տոյվո Կլաար

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Վաշինգտոնում տեղի ունեցած Միրզոյան-Բայրամով բանակցություններին։ Մասնավորապես կարծիք է հայտնել, որ առաջընթաց կարող է լինել միայն երկխոսության միջոցով։

«ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների կայուն ներգրավվածությունը քառօրյա բանակցությունների ընթացքում:

Մենք շարունակում ենք մնալ Հայաստանի և Ադրբեջանի կողքին և աշխատել մեր գործընկերների հետ՝ կայուն խաղաղության ձգտելու համար»,- մասնավորապես գրել է նա։

Նմանատիպ նյութեր