211652_close_icon
views-count982 դիտում article-date 12:36 06-05-2023

Ֆրանսիական կողմը պետք է վերջ դնի խաղաղությանն ու կայունությանը չնպաստող նման սադրիչ մտքերին. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Գաջիզադեն մեկնաբանել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնայի՝ «France Inter» հանրայի ռադիոյի հետ հարցազրույցը, որում ֆրանսիացի պաշտոնյան հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղը հայերով բնակեցված անկլավ է Ադրբեջանում։ Նա նաև շեշտել էր, որ Լաչինի միջանցքը շարունակում է շրջափակված մնալ՝ պահանջելով բացել այն։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի խոսքով՝ նման հայտարարությունն «անհարգալի վերաբերմունք է Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ»։

«Եվս մեկ անգամ ցանկանում ենք հիշեցնել Ֆրանսիայի ԱԳ նախարարին, որ Ղարաբաղի տարածաշրջանը միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածք է և Ադրբեջանի բաղկացուցիչ մասը», - նշել է Գաջիզադեն։

Անդրադառնալով Հակարիի կամրջի վրա հսկիչ անցագրային կետի տեղակայմանը՝ ԱԳՆ խոսնակը շեշտել է, որ «Ադրբեջանն իրականացնում է իր սահմանների պաշտպանությունը, և անցակետ հատումը տեղի է ունենում երկրի օրենսդրության և միջազգային մակարդակով ընդունված կանոնների համաձայն»։

«Ֆրանսիական կողմը պետք է վերջ դնի խաղաղությանն ու կայունությանը չնպաստող նման սադրիչ մտքերին», - հայտարարել է նա։

Նմանատիպ նյութեր