211652_close_icon
views-count40094 դիտում article-date 15:13 06-05-2023

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են Volkswagen Jetta-ն ու «04»-ը․ վերջինը վերածվել է մետաղի ջարդոնի․ Volkswagen-ն էլ հայտնվել է դաշտում․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Արմավիր - Նոր Կեսարիա գյուղի ճանապարհին, Նոր Կեսարիա գյուղի վարչական տարածքում բախվել են Volkswagen Jetta և VAZ 2104 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։ 

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու «Արմավիր» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

Բախման հետևանքով «04»-ը վերածվել է մետաղի ջարդոնի, իսկ Volkswagen-ը դուրս է եկել երթևեկելի գուոտւց, հայտնվել դաշտում, բախվելով այնտեղով անցնող ջրատար խողովակի երկաթե փականին։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայութան Արմավիրի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազբալոններն ու սահմանազատել տարածքը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտակ Հակոբյանի գլխավորությամբ։ 

Տեղում ծառայություն են իրականացրել նույն վաշտի ավագ տեսուչներ Լևոն Զախարյանն ու Աշոտ Զոհրաբյանը։ Դեպքի վայր են ժամանել են նաև Ոստիկանության Բաղրամյանի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով՝ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Ավոտմեքենաները քննիչի հանձնարարականով՝ քարշակի միջոցով տեղափոխվեցին Ոստիկանության Բաղրամյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր